Special Part, Section 7 (Crimes Against Man), Chapter 16 (Crimes Against Life and Health), Article 128 (Abandonment in Danger)
Armenia
Հոդված 128. Վտանգի մեջ թողնելը 1. Կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ եւ ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին եւ ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: 2. Կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող եւ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել եւ պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: 3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Статья 128. Оставление в опасности 1. Неоказание необходимой и заведомо неотложной помощи лицу, находящемуся в опасном для жизни состоянии, или несообщение соответствующим органам о необходимости оказания ему помощи, если виновный не был обязан проявлять заботу о потерпевшем и сам не поставил его в опасное для жизни состояние, – наказывается штрафом в размере от пятидесятикратного до стократного размера минимальной заработной платы либо исправительными работами на срок не свыше одного года. 2. Оставление в беспомощном состоянии лица, находящегося в опасном для жизни и здоровья состоянии и лишенного возможности принять меры к самосохранению, если виновный имел реальную возможность оказать помощь этому лицу и был обязан его опекать или сам поставил его в опасное для жизни состояние, – наказывается штрафом в размере от стократного до стопятидесятикратного размера минимальной заработной платы либо арестом на срок не свыше двух месяцев. 3. Деяние, предусмотренное частью второй настоящей статьи, повлекшее смерть или иные тяжкие последствия, – наказывается штрафом в размере от стопятидесятикратного до двухсоткратного размера минимальной заработной платы, либо арестом на срок не свыше трех месяцев, либо лишением свободы на срок не свыше трех лет
Year of enactment
2003Last Amended